Նկարիչների պակաս, իրոք, չկա Հայաստանում: Այդուհանդերձ քիչ են գրաֆիկայի բնագավառում ստեղծագործողները: Շատերը նախընտրությունը տալիս են յուղանկարչությանը, կտավի վրա հաստ ու թանձր շերտեր քսելուն, քան թե ջրանկարչության թեթև ու փափուկ վրձնահարվածներին կամ գրաֆիկայի մյուս միջոցներին: