Չնայած իր մի քանի հարյուր գեղանկարչական բարձրարժեք ստեղծագործություններին՝ Հայաստանի նկարիչների միության անդամ Շոթա Խաչատրյանն իրեն ավելի շատ փիլիսոփա է համարում, քան նկարիչ: «Նկարչությունն ինձ համար միջոց է ներքին մտածումներս արտահայտելու համար»,-սիրում է կրկնել փիլիսոփա նկարիչը: Իրոք, նա ժամերով կարող է խոսել տիեզերքի կառուցվածքի, տիեզերքի ու մարդու փոխհարաբերության, կյանքի ու մահվան, նյութականի ու հոգևորի մասին: