Գեղանկարչական աշխատանքներ կան, որոնք դիտելուց, նույնիսկ հավանելուց մի քանի օր անց իսպառ մոռացվում են: Լինում են նաև նկարիչներ, որոնց ստեղծագործություններն այնպես են դաջվում հիշողությանդ մեջ, որ ոչ թե օրեր ու ամիսներ, այլ տարիներ անց էլ մտովի անկարող ես լինում բաժանվել դրանցից: Ավելին՝ անվերջ փնտրում ես գործերի հեղինակի ստորագրությունը: