Նկարիչների գերդաստանից է Էդուարդ Կարսյանը: Նկարիչներ են եղել նրա ծնողները, ճարտարապետ-դիզայներ է եղբայրը՝ Լևոն Կարսյանը: Ինքն էլ, ժամանակին ավարտելով Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի կամ, ինչպես նախկինում էր կոչվում, Ստրոգանովյան ուսումնարանի մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բաժինը, երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում՝ որմնանկարներ անելով տարբեր քաղաքներում։