Սիբիրի Պրոկոպևսկ քաղաքում 1952-ին ծնված և միայն 14 տարի անց Հայաստան տեղափոխված Անատոլի Ավետյանն արմատներով Լոռվա աշխարհից է: Նրա ամենասիրած քաղաքը Կիրովական-Վանաձորն է, որի պատվավոր քաղաքացին է 2009 թվականից: Ուստի պատահական չէ, որ մինչև ցուցահանդես կազմակերպելը նա իր աշխատանքները առաջինը ցուցադրում է վանաձորցի արվեստասերներին: Չէ՞ որ, ըստ նրա, դա յուրաքանչյուր արվեստագետի հոգու պարտքն է. նախ և առաջ ներկայանալ համերկրացիներին` ստեղծագործական հաշվետվություն տալու նրանց և անելու արած-չարածի հաշվեկշիռը: