Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրային որոշման
Սույն Հայեցակարգը նպատակ է հետապնդում բարձրացնել հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ՝ ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու հանրային պաշտոնյաների դասի ձևավորման, կառավարման
արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև մասնակցային
կառավարման միջոցով:
Հայեցակարգը հասցեագրված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին, բոլոր պետական և տեղական
ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակությանը և գործարար
հանրությանը:
Հայեցակարգի հիմքում դրված հիմնարար արժեքներն ու սկզբունքները հավասարապես վերաբերում են հանրային
գործունեության և հանրային կյանքի ցանկացած ոլորտում ձևավորված կամ ակնկալվող հարաբերություններին և
ողջամտորեն կիրառելի են այդ հարաբերությունների ցանկացած մասնակցի նկատմամբ: