2019 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը:

Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 5 մեկամսյա ծրագրերով.
Ա. Ուսուցում մանկապարտեզում
Բ. Ուսուցում մեկօրյա դպրոցում
Գ. Տարրական ուսուցում
Դ. Հայոց լեզվի և գրականության դասավանդում
Ե. Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (նկարչություն և կիրառական արվեստ, ճատրակ)
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր:

Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա) ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի հյուրատան մուտքի օրը` հունիսի 30-ը:

Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.

30 հունիսի` հյուրատուն մուտքի և տեղավորման օր
01 հուլիսի` ծրագրի պաշտոնական բացում
26 հուլիսի՝ ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում
27 հուլիսի` հյուրատնից ելքի օր:

Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում՝ կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-4 հոգու համար:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 26-ը ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը կցվում է):

Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով՝ հայտն ստանալուց մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:

Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը, ինչպես նաև հյուրատան հասցեն և կեցության հետ կապված այլ տեղեկություններ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին՝ հունիս ամսվա ընթացքում:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. 374 10 58-13-91
Ֆաքս. 374 10 52-73-43
Էլ. փոստ. spyurq@yahoo.com կամ info@edu.am