Հուլիսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կմեկնարկի «Ասեղնագործությունը՝ որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում ծրագիրը», որի ընթացքում իրականացվելու են ասեղնագործության երկամսյա անվճար դասընթացներ:

Ներկայում ասեղնագործությունը սիրիահայ կանանց համար դարձել է մասնագիտացում և եկամտի աղբյուր։ Ծրագրի շրջանակում անցկացվելու են «Լասսե» և «Ուրֆա» տեսակների ասեղնագործության ուսուցում, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան խորացնել ասեղնագործության արվեստի իրենց գիտելիքները, իսկ հետագայում ձեռքբերած հմտություններն օգտագործել նոր արժեքներ ստեղծելու և ասեղնագործության հմտությունը տարածելու ուղղությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ասեղնագործության զարգացմանը և տարածմանը, ինչպես նաև սիրիահայ կանանց այդ ոլորտում ունեցած հմտությունների կատարելագործմանն ու փոխանցմանը: