INCLUSION-ը միջազգային մակարդակում իրականացվող եռամյա ծրագիր է, որի նպատակն է նպաստել ներառական կրթության քաղաքականության մշակմանն ու իրականացմանը Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի մասնակից բուհերում:

INCLUSION-ը նպատակաուղղված է բուհական համակարգում բարեփոխումների իրականացմանը: Բարձրագույն կրթության ոլորտում ներառական կրթության քաղաքականության մշակումը, իրականացումը և զարգացումը դրականորեն կանդրադառնա ոչ միայն ՀՀ կրթական համակարգի զարգացմանը, այլ նաև ՀՀ բուհերի` միջազգային ասպարեզում մրցունակության բարձրացմանը: