Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 դեկտեմբերի 1997 թ.

Սույն օրենքը սահմանում է`
- Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը,
- տուրքերի տեսակները և դրույքաչափերը,
- տուրք վճարողներին,
- տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները և կարգավորում է պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները: