ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լճափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

  • ՀՀ քաղաքացիությունը,
  • բարձրագույն կրթությունը,
  • ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

  • դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
  • ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
  • հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
  • տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
  • հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
  • աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափի միջնակարգ դպրոցումգ. հասցե`գ. Լճափ 5-րդ փողոց 1-ին, նրբ. 17: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2018թ. նոյեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Լճափի միջնակարգ դպրոցում, 060-65-02-06, 094-76-65-45, 077-43-66-07, 077-10-01-36: