«Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
- դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
- ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
- հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
- տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
- հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
- աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018 թվականի օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր` ժ.11:00-16:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի `ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ն. Զարյան 23, հեռ.՝010-23-10-52: