ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում:

Մայիսի 23-ին նվագախումբը հրավիրված է մասնակցելու Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին, որն Ասիայում անցկացվող դասական երաժշտության ամենամեծ փառատոնն է։ Համերգային ծրագրում ներկայացված են Արամ Խաչատրյանի և համաշխարհային դասականների գլուխգործոցները։ Այս տարի լրանում է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի 70-ամյակը. այդ առիթով համերգի ծրագրում կներկայացվեն նաև հատվածներ այս ստեղծագործությունից, ինչպես նաև կոմպոզիտորի այլ գործեր:

Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ չինացի դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Քսիանգ-Դոնգ Կոնգը. դաշնակահարը կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Համերգի նպատակն է հանրահռչակել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարողական արվեստը և ընդգծելու Խաչատրյանի բացառիկ ներդրումը համաշխարհային երաժշտարվեստում։

Նվագախմբի երկրորդ համերգը կկայանա մայիսի 24-ին Ֆուջիանի մեծ թատրոնում։ Համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնը լայնորեն լուսաբանվում է խոշոր միջազգային մեդիա հարթակներում: