Աշխատանքային պարտականություններն են`
- Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերով նախատեսված ոլորտային ծրագրերի, ինչպես նաև պետական բյուջեով հաստատված ստեղծագործական ծրագրերի և նախագծերի իրականացման գործընթացի համակարգում։
- Ծրագրերի իրականացման ժամանակացույցերի մշտադիտարկում, բովանդակային հաշվետվությունների ուսումնասիրություն, ամփոփում և մասնագիտական եզրակացությունների ներկայացում։
- Նախարարության կողմից իրականացվող ոլորտային ստեղծագործական ծրագրերի և նախագծերի շրջանակներում դրամաշնորհային մրցույթների կազմակերպման գործընթացի ապահովում՝ ներառյալ մրցութային փաթեթների նախապատրաստում, գնահատման գործընթացի համակարգում և արդյունքների ամփոփում։
- Գնումների էլեկտրոնային համակարգում (Armeps/PPCM) տվյալների մուտքագրում և կառավարում:
- Փաստաթղթաշրջանառության վարում՝ թղթային և էլեկտրոնային ձևաչափերով՝ ապահովելով գործընթացների պատշաճ փաստաթղթավորում։
- Դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակներում շահագրգիռ կառույցների և գործընկերների հետ համագործակցության ապահովում, աշխատանքային քննարկումների և հանդիպումների կազմակերպում։
- Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պարբերական պատրաստում և ներկայացում անմիջական ղեկավարին։
- Ծրագրերի արդյունավետության գնահատում, ռիսկերի վերլուծություն և բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում։
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
- ՀՀ քաղաքացիություն,
- Կրթություն, որակավորման աստիճանը` բարձրագույն
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն 2 տարվա ստաժ կամ 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում 3 տարվա աշխատանքային ստաժ,
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի մայիսի 15-19-ը ներառյալ, ժամը 9:00-12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2026 թ. մայիսի 19-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599659: