ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, 2026 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2026 թ. հունիսի 2-ին՝ ժամը 13:00-ին, «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հերացի 11:

Տեղեկությունների համար դիմել «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ, հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հերացի 11 կամ զանգահարել (0322)4-38-26, (093)44 74 51 հեռախոսահամարներով, էլ. հասցե՝ loriregcollege@gmail.com: