Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2 տարի ժամկետով ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի միջև կնքված տեղական մակարդակի համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ուսումնասիրում է Ծրագրերի հետ կապված գործող տվյալների բազաները, ծանոթանում է Հիմնարկի աշխատանքային ողջ ծավալի հետ, առաջարկում է տվյալների բազաների կառուցվածք, կազմման քաղաքականություն և ընթացակարգեր, և առաջարկում բարելավումներ:
  • Նախագծում է Ծրագրային գործողությունների, արդյունքների, մ՛շտադիտարկման, հետադարձ կապերի տվյալների բազաները, կազմում է դրանց հետ աշխատանքի ընթացակարգեր և ուղեցույցեր։
  • Մշակում է տվյալների բազաների կառավարման համակարգեր։
  • Կազմակերպում, վերլուծում է տվյալների բազաները որոշումների կայացմանը աջակցելու համար, ինչպես նաև կազմակերպում է տվյալների ամբողջացումը և վիզուալիզացիան։
  • Համագործակցում է Հիմնարկի Տվյալների բազայի և ՏՏ մասնագետի հետ՝ ապահովելու Հիմնարկի էլեկտրոնային բազաների և տվյալների պաշտպանության համակարգի, ներառյալ տվյալների պաշտպանության ռազմավարության մշակումը, ներդրումը և վարումը:
  • Իրականացնում է ընթացիկ աշխատանքների համար տեղեկատվական բազաների և ցուցակների կառուցվածքների ստեղծման, միմյանց հետ կապերի ապահովման աշխատանքները:
  • Աջակցում է Հիմնարկի աշխատակազմի՝ տվյալների հավաքագրման, վերլուծական գործիքների կիրառման հմտությունների բարձրացմանը՝ կազմակերպելով ընթացիկ ուսումնական միջոցառումներ, կազմելով և շրջանառելով համառոտ ձեռնարկներ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական ոլորտում,
  • Տվյալների բազաների, էլեկտրոնային ձևաթղթերի և փաստաթղթաշրջանառության համակարգերի կառավարման իմացություն՝ ներառյալ տվյալների պաշտպանություն,
  • Կայքերի և էլեկտրոնային հաշիվների տեխնիկական սպասարկման հմտություններ,
  • Տեխնիկական առաջադրանքներ և բնութագրեր կազմելու կարողություն,
  • Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն,
  • ՀՀ մարզեր ճամփորդելու հնարավորություն,
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է,
  • Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 350,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. անձնագրի պատճենը,
  3. թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  4. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  5. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Տվյալների բազայի և վերլուծության մասնագետ»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 07.05․2026թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձիք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ.: 2020թ․ այն վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ տեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: