Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2 տարի ժամկետով ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի միջև կնքված տեղական մակարդակի համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Մշակում և իրականացնում է դպրոցների ղեկավարների և ճաշարանների աշխատակիցների սննդաբանական խորհրդատվությունների պլանը՝ տրամադրելու համար խորհրդատվական աջակցություն տնoրենին և ծրագրի այլ պատասխանատուներին սննդաբանության, սննդամթերքի անվտանգության և առողջ սննդակարգի վերաբերյալ հարցերում:
  • Մասնակցում է Երևանում դպրոցական սննդի համակարգի ներդրման աշխատանքներին, քաղաքականությունների մշակմանը, ապահովում սննդաբանական վերլուծությունները, քննարկվող մոդելների համար ճաշացանկերի նախագծերը և հաշվարկները:
  • Մշտադիտարկման տվյալների հիման վրա ներկայացնում է մոդելներին համապատասխան մենյուների բարելավման առաջարկներ:
  • Դպրոցներում, համայնքներում իրականացնում է Առողջ սնուցման վերաբերյալ միջոցառումներ, սեմինարներ։
  • Մշակում է ուսուցողական նյութեր, ինչպիսիք են` պրեզենտացիաներ, գնահատման ձևանմուշներ և այլն` տարբեր միջոցառումների, հանդիպումների և դասընթացների կազմակերպմանն աջակցելու համար:
  • Աջակցում է ծնողների, դպրոցների տնօրենների և դպրոցական խոհարարների համար առողջ դպրոցական սննդի կարևորության վերաբերյալ դասընթացների կազմակերպմանը, վարում է համապատասխան դասընթացներ և աշխատարաններ:
  • Աջակցում է ներքին հաղորդակցությանը՝ պատրաստելով համապատասխան զեկույցներ, կազմելով հանդիպումների արձանագրություններ և այլն:
  • Համագործակցում է շահագրգիռ կողմերի և ներքին գործընկերների հետ՝ աջակցելու դպրոցական սնուցման ռազմավարության իրագործմանը:
  • Իրականացնում է հետազոտություններ և մշակում զեկույցներ՝ հիմնվելով լավագույն փորձի և վերջին ուղեցույցների վրա (մենյուների մշակում, առողջ նախաճաշի ուղեցույց և այլն):
  • Պահպանում է ՀՀ ԱՕ-ով, հիմնարկի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա համանման աշխատանքի փորձ,
  • Երեխաների սնվելու վերաբերյալ մանրակրկիտ գիտելիքներ,
  • Նախապես մշակված մենյուները փոփոխելու ունակություն,
  • Զանազան բաղադրատոմսերի մշակման համար անհրաժեշտ խոհարարական գիտելիքներ և հմտություններ,
  • Միաժամանակ բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու, առաջնահերթություններ սահմանելու ունակություններ,
  • Սննդի սպասարկող, ադմինիստրատիվ անձնակազմերի, աշակերտների, ծնողների և դպրոցական համայնքի հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու և արդյունավետ հաղորդակցվելու կարողություն,
  • Սննդամթերքի և սնման, սննդի արժեքի հաշվառման, մենյուի կառավարման, սննդի արժեքների և սննդի սննդային պարունակության իմացություն,
  • Սննդի սպասարկման ղեկավարների և անձնակազմի ուսուցման ծրագրեր մշակելու և անցկացնելու ունակություն,
  • Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկակակն կետերի համակարգի իմացություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 250,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. անձնագրի պատճենը,
  3. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  4. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  5. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Սննդաբան»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 07.05.2026թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: