Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2 տարի ժամկետով ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի միջև կնքված տեղական մակարդակի համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Աշխատում է Հիմնարկի տնօրենի անմիջական ղեկավարությամբ:
  • Իրականացնում է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ծրագրերի հետ կապված գործունեության մշտադիտարկում և աջակցում է ծրագրային միջոցառումների կազմակերպման աշխատանքներին։
  • Համագործակցելով դպրոցների ղեկավարության, դպրոցների կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումների հետ՝ արդեն մշակված հարցաշարերի (ձևաչափերը տրամադրվում են) հիման վրա իրականացնում է դպրոցական ճաշարանների և դպրոցամերձ նորարար գյուղատնտեսական ենթակառուցվածքների իրավիճակի գնահատումներ և բարելավմանն ուղղված կարիքների գնահատում համապատասխան տվյալների բազայի թարմացման համար:
  • Յուրաքանչյուր կիսամյակ, նախքան ուսումնական նոր կիսամյակի սկիզբը, իր մշտադիտարկումների և հետադարձ կապին ուղղված փաստացի աշխատանքի հիման վրա ներկայացնում է առաջարկություններ դպրոցական ճաշարանների գործունեության վերաբերյալ, կատարում է դպրոցներում առկա խնդիրների առանձնացում:
  • Ապահովում է հաշվետվողականություն՝ յուրաքանչյուր ամիսը մեկ ներկայացնելով իր կատարած աշխատանքի հակիրճ հաշվետվություն, ինչպես նաև ներկայացնում է եռամսյակային և տարեկան հաշվետվություններ:
  • Մշակում և առաջարկում է մարզերի և Երևան քաղաքի դպրոցական սնունդ ծրագրի` ներառյալ ընդլայնված դպրոցական սնունդ բաղադրիչի իրականացման տարեկան/կիսամյակային մշտադիտարկման պլանը, ըստ պլանի կազմում և ներկայացնում է զեկույցներ (տեղեկանքներ) արդյունքների մասին և կրկնակի այցերով արձանագրում է առանձնացված խնդիրների շտկումները:
  • Նկատված խնդիրների առնչությամբ կազմակերպում է դպրոցների ղեկավարների հետ քննարկումներ, առանձնացնում խնդիրները, ինչպես նաև Երևանի և վերափոխվող դպրոցական սննդի թիմերի ղեկավարներին ներկայացնում է խնդիրները շտկելուն ուղղված միջոցառումներ, որոնց օգնությամբ կազմակերպում է լիազոր մարմինների ստորաբաժանումների հետ աշխատանքները` նկատված խնդիրները հաղորդակցելու և շտկելու ուղղությամբ:
  • Մշտադիտարկման կիսամյակային/տարեկան պլանները, ինչպես նաև ընթացիկ փոփոխությունները և արտապլանային այցերը, որոնք առաջանում են տեղերից եկող խնդիրների դեպքում, համաձայնեցնում է Հիմնարկի տնօրենի հետ:
  • Մշտադիտարկումն իրականացնում է դաշտային այցերի, հեռախոսակապի և տեսակապի հնարավոր միջոցներով:
  • Յուրաքանչյուր կիսամյակի վերջում ներկայացնում է առանձնացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ, ինչպես նաև դպրոցական ճաշարան/խոհանոցների զարգացման պլաններում կատարում է թարմացումներ:
  • Աջակցում է դպրոցներին դպրոցական սնունդ ծրագիրն իրագործելիս առաջացած խնդիրների բացահայտման և լուծման ուղղությամբ։
  • Աջակցում է դպրոցական սննդի ծրագրին առնչվող այլ գործառույթներին, այդ թվում՝ նաև մարզային միջոցառումներին և հանդիպումներին:
  • Դասընթացների և միջոցառումների, հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատուների, գյուղատնտեսների հետ մասնակցում է հիմնարկի կողմից իրականացվող աշխատանքների և միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:
  • Կազմում է հաշվետվություններ՝ մշտադիտարկման շրջանակում այցելած դպրոցներում բացահայտված թերությունների և կրկնայցերի ժամանակ գրանցված առաջընթացի և անհրաժեշտ շտկումների վերաբերյալ:
  • Կազմում է համապատասխան գրություններ ՀՀ ԿԳՄՍՆ, լիազոր մարմիններ և ՄԱԿ ՊՀԾ համապատասխան ստորաբաժանումներին հաղորդակցելու վերաբերյալ:
  • Մասնակցում է քննարկումներին, աշխատաժողովներին և այն միջոցառումներին, որոնք ՄԱԿ ՊՀԾ համաձայնագրով նախատեսված ծրագրով կազմակերպվում են Հիմնարկի հետ համատեղ։
  • Իրականացնում է տվյալների վերլուծություն մշտադիտարկումների արդյունքների հիման վրա և կատարում մշտադիտարկումների առաջընթացի վերաբերյալ գնահատումներ:
  • Իրականացնում է անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ, կատարում է ոլորտին վերաբերող այլ առաջադրանքներ, որոնք չեն հակասում ՀՀ ԱՕ-ին:
  • Ցուցաբերում է կանոնավոր համագործակցային աշխատանք Հիմնարկի այլ աշխատողների հետ:
  • Պահպանում է ՀՀ ԱՕ-ով, հիմնարկի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ծրագրերի մշտադիտարկման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Վերլուծությունների և/կամ հետազոտությունների արդյունքների ներկայացման գերազանց ունակություններ,
  • Մշտադիտարկումների տվյալների բազայի հիման վրա վերլուծությունների իրականացման և եզրակացությունների կազմման հմտություններ,
  • Տվյալների բազաների հիման վրա վիճակագրական վերլուծությունների կատարման հմտություններ,
  • Լիազոր մարմնին հաղորդակցվող համապատասխան գրությունների նախագծերի պատրաստման հմտություններ,
  • Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ,
  • Դաշտային աշխատանքների (ցանկալի է կրթության ոլորտում) չափելի փորձ,
  • Կրթական համակարգում առկա խնդիրների իմացություն,
  • ՀՀ մարզերում ճամփորդելու հնարավորություն,
  • Տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատելու փորձ,
  • Համակարգչային հմտություններ, Էքսել ծրագրի իմացություն,
  • Քաղաքացիական, հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հանրային սննդի կազմակերպման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի առավելություն,
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 200,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. անձնագրի պատճենը,
  3. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  4. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  5. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Մշտադիտարկման պատասխանատու»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 07.05.2026թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: