ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Աջակցել գործընկերներին դպրոցական ճաշարանների տեխնոլոգիական նախագծերի հիման վրա նախագծանախահաշվային փաթեթների կազմմանը,
  • Ոսումնասիրել տեխնոլոգիական նախագծերը ելակետային տվյալների համադրմամբ, անհրաժեշտության դեպքում իրականացնել տեղազննություններ, ներկայացնել անհրաժեշտ փոփոխությունների առաջարկներ և մասնագիտական թիմի կողմից առաջարկվող փոփոխությունների հիման վրա առաջարկել ճարտարապետական լուծումներ,
  • Իրականացնել տարածքների ուսումնասիրություն և առաջարկվող տեխնոլոգիական նախագծերի իրագործելիության գնահատում,
  • Ըստ մասնագիտական թիմի առաջարկների, իրականացնել անհրաժեշտ չափագրումներ, կատարել ճարտարապետական չափագրական գծագրերի ճշգրտում համապատասխան ճարտարապետական համակարգչային ծրագրերով,
  • Աջակցել նախագծանախահաշվային փաթեթների մշակման թիմի աշխատանքներին, ապահովել հաղորդակցությունը նախագծող կազմակերպության և ծրագրի մասնագիտական թիմի միջև,
  • Ղեկավարի հանձնարարությամբ կատարել տեղազննություն, խնդիրների գույքագրում, ներկայացնել մասնագիտական թիմին, առաջարկել տեխնոլոգիական նախագծերում փոփոխություններ,
  • Կազմել տարածքների պլանավորում, հատակագծեր և նախագծային լուծումներ,
  • Ուսումնասիրել նախագծերը, մանրամասն դիտարկել համապատասխանությունը շինարարական նորմերին, քաղաքաշինական կանոններին ու անվտանգության պահանջներին և մասնագիտական թիմին ներկայացնել դիտարկումները,
  • Համագործակցել կառուցվածքային, մեխանիկական, էլեկտրական և այլ ինժեներների հետ,
  • Մասնակցել նախագծային և աշխատանքային հանդիպումներին՝ տրամադրելով մասնագիտական եզրակացություններ,
  • Անհրաժեշտության դեպքում կատարել շինհրապարակային այցելություններ՝ շինարարության ընթացքում նախագծային խնդիրների հետ կապված հարցերը մշտադիտարկելու համար, բացահայտված խնդիրները հաղորդակցել համապատասխան թիմին, մասնակցել փոփոխությունների քննարկմանը և տալ մասնագիտական առաջարկություններ,
  • Վարել նախագծային փաստաթղթերի, կատարված աշխատանքների պատշաճ հաշվառում և արխիվացում։
  • Պահպանել ՀՀ ԱՕ-ով, հիմնարկի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ճարտարապետության ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Ճարտարապետական նախագծման ծրագրերի տիրապետում (AutoCAD, Revit, ArchiCAD, SketchUp և այլն),
  • Շինարարական նորմերի, նյութերի և տեխնոլոգիաների լավ իմացություն,
  • Տեխնիկական գծագրերի և փաստաթղթերի ընթերցման և վերլուծության կարողություն,
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն,
  • Հաղորդակցման և ներկայացման բարձր հմտություններ,
  • Պատասխանատվության զգացում, մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու և ժամկետներ պահպանելու կարողություն,
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 300,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Անձնագրի պատճենը,
  3. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  4. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  5. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Ճարտարապետ»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 07.05.2026թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: