Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2 տարի ժամկետով ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի միջև կնքված տեղական մակարդակի համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպմում և համակարգում,
  • Գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ եզրակացության տրամադրում,
  • Գնումների պլանի կազմում,
  • Գնման հայտի կազմում,
  • Հրավերի կազմում,
  • Հրամանների օրինակելի ձևերի տրամադրում,
  • Պատվիրատուի կարիքների համար կազմակերպվող ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղարի գործառույթների իրականացում,
  • Արձանագրության կազմում և ներկայացում պատվիրատուի ղեկավարի հաստատմանը
  • Գնման ընթացակարգի արդյունքում կնքվող Պայմանագրի նախագծի կազմում,
  • Գնումների իրականացման շրջանակներում բազմակողմանի մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
  • Գնումների փաստաթղթաշրջանառության վարում և արխիվացում,
  • Գնումների վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում,
  • Գնումների գործընթացների համապատասխանության ապահովում ներքին քաղաքականություններին և գործող օրենսդրությանը,
  • Պահպանում է ՀՀ ԱՕ-ով, հիմնարկի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
  • Գնումների մասնագետի որակավորում,
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ գնումների ոլորտում,
  • Նախընտրելի է պետական գնումների և միջազգային կամ դոնորական ծրագրերի շրջանակներում իրականացվող գնումների համատեղ կազմակերպելու փորձ,
  • Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Բարձր պատասխանատվության զգացում և ժամանակի արդյունավետ կառավարում,
  • Անգլերենի աշխատանքային լավ իմացություն,
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Էթիկական վարքագիծ և գաղտնիության պահպանում։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 248,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Անձնագրի պատճենը,
  3. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  4. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  5. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Գնումների մասնագետ»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 07.05.2026թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: