Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2 տարի ժամկետով ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի միջև կնքված տեղական մակարդակի համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Մշակել և ներդնել ագրոտեխնոլոգիական լուծումներ դպրոցական գյուղատնտեսական ենթակառուցվածքներում մշակաբույսերի արտադրության համար։
  • Վերահսկել արտադրական գործընթացների իրականացումը գյուղատնտեսական ենթակառուցվածքների համար, տեխնոլոգիաների ճիշտ կիրառմանը։
  • Կազմել անհրաժեշտ հումքի (սերմեր, պարարտանյութեր, սուբստրատներ) հայտեր և վերահսկել դրանց արդյունավետ օգտագործումը՝ համագործակցելով Հիմնարկի գյուղատնտեսների հետ։
  • Կատարել դիտարկումներ և օգնել այգեպաններին/ջերմատան աշխատակիցներին անհրաժեշտ միջամտություններ կիրառել։
  • Օգնել դպրոցների ղեկավար աշխատակազմին պատշաճ պահպանել ենթակառուցվածքները և գյուղարտադրության վարման ընթացակարգեր։
  • Իրականացնել հողի, ջրի և բույսերի վիճակի պարբերական մշտադիտարկում, աջակցել այգեպաններին կանխարգելելու հիվանդությունները և վնասատուների տարածումը։
  • Աջակցել ուսուցիչներին և աշակերտներին փորձարարական հետազոտությունների իրականացման հարցում:
  • Առաջարկել ենթակառուցվածքների կառավարման արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման լուծումներ։
  • Մասնակցել վերապատրաստումներին, ցուցադրական դաշտային աշխատանքներին և սեմինարներին։
  • Վարել արտադրական գործընթացների հաշվառում և տվյալների հավաքագրում։
  • Մշտադիտարկման պատասխանատուներին աջակցել ենթակառուցվածքներին, գյուղարտադրության գործընթացներին վերաբերող տվյալների հավաքագրման և վերլուծության ա՛խատանքներում։
  • Պատրաստել հաշվետվություններ և կանխատեսումներ բերքատվության, ծախսերի և արդյունավետության վերաբերյալ։
  • Ներկայացնել առաջարկություններ ղեկավարությանը․ գյուղարտադրության վարման մասնագիտական խնդիրների առաջադրում, դրանց լուծման վերաբերյալ ծրագրերի կազմում, աշխատանքների կազմակերպում, դպրոցների աշխատակիցների կարողությունների զարգացման կարիքի գնահատում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն ճարտարագիտական, ագրոնոմիայի, կենսատեխնոլոգիայի կամ գյուղատնտեսության ավտոմատացման ոլորտում:
  • Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ նշված ոլորտում, նախընտրելի է փորձ ժամանակակից կամ օրգանական գյուղատնտեսության մեջ։
  • Ագրոտեխնիկական գործընթացների, հողագիտության և բուսաբուծության լավ իմացություն։
  • Ագրոտեխնոլոգիական սարքավորումների և ծրագրերի հետ աշխատելու հմտություն։
  • Տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման կարողություն։
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն։
  • Դաշտային աշխատանքի պատրաստակամություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում և ինքնուրույն աշխատանքի կարողություն։
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 300,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. անձնագրի պատճենը,
  3. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  4. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  5. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Ագրոտեխնոլոգ»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 07.05.2026թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: