ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է թանգարանային հավաքածուի 2026 թվականի համալրման մրցույթ նախարարության ենթակայության թանգարանների հավաքածուների համալրման նպատակով (հավաքածուների համալրման հայեցակարգերը տեղադրված են թանգարանների կայքում):
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել տվյալ թանգարանի էլեկտրոնային հասցեին մինչև մայիսի 29-ը:
Հայտը ներկայացնող անձը պետք է ունենա տվյալ առարկայի փորձագիտական եզրակացությունը՝ համաձայն պետական գնման չափորոշիչների, լուսանկարը, առարկայի տվյալները, առարկայի գնման համար առաջարկվող արժեքը, առարկայի սեփականատիրոջ համաձայնությունը:
Ներկայացված հայտերն ուսումնասիրվում են թանգարանի ֆոնդային գնահատող հանձնաժողովի նիստում՝ առարկայի՝ թանգարանի ֆոնդի բնույթին համապատասխանությունը հաստատելու համար: Հանձնաժողովի կողմից հայտը հավանության արժանանալու կամ մերժելու դեպքում թանգարանը դրա մասին տեղեկացնում է դիմումատուին:
Թանգարանների կողմից ստացված հայտերն ամփոփվում և ներկայացվում են նախարարության գնահատող հանձնաժողովի նիստին: Հանձնաժողովն ուսումնասիրում է յուրաքանչյուր առարկայի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը և թանգարանի կողմից ներկայացված կարծիքը՝ տվյալ առարկայի՝ թանգարանի ֆոնդի համալրման կարևորության վերաբերյալ: