Ապրիլի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

«Օհանյան կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Մարզական համալիրների կառուցման ծրագրերի հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին

«Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին

Ուսուցման ազգային հիմնադրամը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1550-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: