«ԱրմԴրոն համայնք» կրթական-սպորտային հասարակական կազմակերպությունը մայիսի 17-ին նախատեսում է իրականացնել «Western Asia Regional Qualifier-2026 Armenia» տարածաշրջանային FPV դրոնների մրցարշավը, որը կանցկացվի Վահագնի թաղամասում գտնվող «Արարատ Գոլֆ ակումբում»։
Միջոցառումն անցկացվելու է Multi GP միջազգային ստանդարտով: Մրցաշարի նպատակն է նպաստել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտի զարգացմանը Հայաստանում, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները։
Միաժամանակ, այն միտված է FPV համայնքի զարգացմանը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը՝ համախմբելով Հայաստանի և Արևմտյան Ասիայի երկրների լավագույն օպերատորներին։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ մրցարշավները հանդիսանում են բարձր տեխնոլոգիական սպորտի զարգացման արդյունավետ հարթակներ, որոնք խթանում են երիտասարդների ներգրավվածությունը նորարարական ոլորտներում, նպաստում տեխնիկական կրթության տարածմանը և ձևավորում մասնագիտական կարողություններ։
Միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ օպերատորներ, այդ թվում՝ 7–12-րդ դասարանների աշակերտներ։
Մրցարշավը կանցկացվի հետևյալ անվանակարգերով՝
•Professional Class–փորձառու օպերատորներ
• Semi-Pro Class–միջին փորձառություն ունեցող օպերատորներ
• Beginner Class –սկսնակ օպերատորներ
Մասնակցությունը մրցարշավին անվճար է։
Մրցույթի արդյունքում նախատեսվում են դրամական մրցանակներ, խրախուսական պարգևներ, ինչպես նաև գավաթներ, մեդալներ և մասնակցության հավաստագրեր։ Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու տարածաշրջանային եզրափակիչ փուլին։
Ամբողջական կանոնակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/54b22ak2:
Մրցարշավին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով`
https://forms.gle/pbKFmAVSQVA1Y5N16:
Մրցարշավի մասին ամբողջական տվյալները տեսնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով` https://www.facebook.com/share/15jEjfQDtva/?mibextid=wwXIf