ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունները տեղի կունենան ապրիլի 17-ին, 18ն, 22-ին, 23-ին, 27-ին և 29-ին ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ: