ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ:
Մրցանակի 2026 թ. շրջափուլի խորագիրն է՝ «Վերաիմաստավորելով ստեղծարարությունն ու քննադատական մտածողությունն արհեստական բանականության միջոցով»:
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում են Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվում։
Մասնակցության համար անհրաժեշտ է պատշաճ լրացված հայտերը ներկայացնել mary.badalyan@escs.am էլ. փոստի հասցեին մինչև 2026թ. ապրիլի 20-ը:
Մրցույթի կանոնադրությունը և ուղեցույցը կցվում են: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել մրցանակի պաշտոնական կայքէջ: