ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում հայտերի հավաքագրման մեկնարկի մասին:

Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին՝ հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցության շրջանակում տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր:

Ծրագրին մասնակցելու նպատակով սփյուռքում գործող կրթօջախները պետք է՝

  • լրացնեն տրամադրվող ուսումնական նյութերի ստացման հայտը (կցվում է),
  • ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված պաշտոնական գրություն՝ դիմում, ուսումնական նյութեր ստանալու վերաբերյալ (դիմող կառույցի ձևաթղթով, ստորագրված և հնարավորության դեպքում՝ կնիքով),
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված առաջարկվող ուսումնական նյութերի ցանկից ընտրել անհրաժեշտ ուսումնական նյութերը՝ նշելով քանակը (կից՝ excel ֆայլ): (չփոփոխել excel ֆայլի ձևաչափը, այսինքն՝ չդարձնել word, pdf կամ jpg, այլ թողնել excel), չջնջել կամ չավելացնել տողեր: Անհրաժեշտ է պահանջվող յուրաքանչյուր ուսումնական նյութի «Քանակ» սյունյակում լրացնել տվյալ ուսումնական նյութի անհրաժեշտ քանակը):

Հայտերը անհրաժեշտ է ուղարկել ruzanna.hambardzumyan@escs.am էլեկտրոնային հասցեին: Հայտերը ընդունվում են մինչև 2026 թ. ապրիլի 20-ը ներառյալ:

Միաժամանակ հայտնում ենք, որ գործում է նաև սփյուռքի կրթօջախներին տրամադրվող ուսումնական գրականության էլեկտրոնային պաշարների հարթակը՝ https://lib.armedu.am/, որտեղ առկա են մի շարք դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի էլեկտրոնային տարբերակները՝ ներբեռնման հնարավորությամբ:

Լրացուցիչ հարցերի դեպքում պետք է զանգահարել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (պատասխանատու աշխատակից՝ Ռուզաննա Համբարձումյան), հեռախոս՝ +374(10)-599-699 /ներքին՝ 547/: