ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24–ի N 1569–Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4–րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. դիմում՝ կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թ. մարտի 2-ից մինչև մարտի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում:
Մրցույթը տեղի կունենա 2026 թ. մարտի 31-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ք. Գորիս, Կոմերիտմիության 2/3: Տեղեկությունների համար դիմել 098-96-95-60 հեռախոսահամարով, էլ. հասցե` gorisstatecollege@mail.ru: