Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աջափնյակ վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը և այլ թեմաների։

Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։