ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետը պատասխանատու է հասարակության և լրատվության հետ կապերի, կորպորատիվ հաղորդակցման և Հիմնարկի պաշտոնական կայքի բովանդակության ստեղծման համար։ Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետը պետք է մշակի Հիմնարկի հաղորդակցության և հանրության հետ կապերի ռազմավարությունը և դրան հարակից նախագծերը: Ակնկալվում է, որ վերջինս կմշակի և կիրականացնի արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ, որոնք ուղղված կլինեն Հիմնարկի գործունեության և Ծրագրի իրականացման վերաբերյալ իրազեկության ձևավորմանը և բարձրացմանը։ Մասնավորապես, Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետը՝

  • Իրականացնում է դաշտային այցեր դպրոցներ, մարզեր և ծրագրային միջոցառումներ՝ Հիմնարկի գործունեության լուսաբանման նպատակով։
  • Կատարում է ֆոտո և վիդեո նկարահանումներ դպրոցներում, վերապատրաստումներում, աշխատաժողովներում և այլ միջոցառումներում։
  • Իրականացնում է հարցազրույցներ ծրագրի շահակիցների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ հոդվածների, տեսանյութերի և տեղեկատվական այլ նյութերի պատրաստման նպատակով։
  • Պատրաստում է ֆոտո, վիդեո և ձայնագրական հում նյութեր հետագա մշակման և հրապարակման համար։
  • Կատարում է ֆոտո և վիդեո նյութերի նախնական և ամբողջական մոնտաժ (կտրում, համադրում, ենթագրում, պարզ գրաֆիկական լուծումներ)՝ հրապարակման համար պատրաստ վիճակում։
  • Պատրաստում է սոցիալական մեդիայի համար նախատեսված բովանդակություն՝ ներառյալ կարճ տեսանյութեր (ռիլեր) և տեսողական նյութեր, Հիմնարկի պաշտոնական էջերում հրապարակման համար։
  • Ապահովում է միջոցառումների՝ տեղում լուսաբանումը և փաստագրումը։
  • Համագործակցում է Հիմնարկի հաղորդակցության թիմի հետ՝ բովանդակության թեմաների, հաղորդակցության ուղերձների և հրապարակումների համաձայնեցման հարցերում։
  • Աջակցում է կայքի և սոցիալական մեդիայի համար նախատեսված բովանդակության պատրաստմանը դաշտային նյութերով։
  • Պահպանում է ՀՀ ԱՕ-ով, հիմնարկի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
  • Մասնակցում է հաղորդակցման և իրազեկման արշավների իրականացմանը իրեն վերապահված գործառույթների շրջանակում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է լրագրության, հանրային կապերի, հաղորդակցության, դիզայնի կամ հարակից ոլորտներում),
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մեդիայի, հանրային կապերի կամ բովանդակության ստեղծման ոլորտում,
  • Ֆոտո և վիդեո նկարահանման գործնական հմտություններ,
  • Ֆոտո և վիդեո մոնտաժի գործնական հմտություններ,
  • Հարցազրույց վարելու և մարդկանց հետ աշխատելու կարողություն,
  • ՀՀ մարզեր ճամփորդելու հնարավորություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային իմացություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության լավ հմտություններ,
  • Ժամանակի կառավարման և դաշտային աշխատանքի կազմակերպման կարողություն,
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Համակարգչային գիտելիքներ, դիզայներական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 170,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Անձնագրի պատճենը,
  3. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  4. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  5. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20․02.2026թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: