Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2 տարի ժամկետով ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի միջև կնքված տեղական մակարդակի համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Մշակել և իրականացնել Համաձայնագրով նախատեսված «Վերափոխվող
դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» բաղադրիչի գործողությունների պլանը, կարիքները, քարտեզագրել անհրաժեշտ ռեսուրսները։
- Սահմանել ծրագրի նպատակները, ցուցանիշները և ակնկալվող արդյունքները։
- Վերահսկել ծրագրի իրականացումը՝ ապահովելով որակ, արդյունավետություն և ժամկետների պահպանում։
- Վերլուծել ծրագրի ազդեցությունը և առաջարկել բարելավման մեխանիզմներ։
- Կառավարել և համակարգել ծրագրի թիմի աշխատանքը։
- Բաշխել դերերն ու պարտականությունները, սահմանել կատարողականի չափանիշներ։
- Ապահովել թիմի մասնագիտական զարգացումը, վերապատրաստումները և ներգրավվածությունը։
- Համագործակցել դպրոցների տնօրենների, վարչատնտեսական համակարգողների, այգեպանների կամ գյուղատնտեսական ենթակառուցվածքների հետ անմիջական աշխատող անձնակազմի հետ։
- Ապահովել ծրագրի արդյունավետ ներդրումը դպրոցներում և համայնքներում։
- Մշակել հաղորդակցման և իրազեկման նյութերի պլան, աջակցել Հաղորդակցման համակագրողին նյութերի պատրաստման և հրապարակման աշխատանքներում։
- Մշակել դպրոցների կարողությունների զարգացման պլանը՝ հիմնված կարիքների գնահատման և ընթացիկ մշտադիտարկման արդյունքների վրա։
- Համագործակցել ծրագրի կրթական ծրագրերի պատասխանատուի հետ կրթական բաղադրիչի գործողությունների պլանով նախատեսված աշխատանքներում։
- Ապահովել մշտադիտարկում, ընթացիկ խնդիրների գույքագրում և հասցեագրում ծրագրի թիմի և համագործակցող այլ կազմակերպությունների և գերատեսչությունների հետ։
- Կազմակերպել դպրոցներին ագրոնոմիական, ագրոտեխնոլոգիական և մարկետինգային խորհրդատվական աջակցություն։
- Համագործակցել պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կառույցների հետ։
- Մասնակցել ոլորտային քննարկումներին և նպաստել քաղաքականությունների բարելավմանը։
- Ներկայացնել ծրագիրը միջոցառումներին, համաժողովներին և հանդիպումներին։
- Կատարել Հիմնարկի ղեկավարի այլ՝ աշխատանքին վերաբերող հանձնարարությունները։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, ֆինանսական կառավարման, հանրային կառավարման ոլորտներում,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման կամ թիմի ղեկավարման ոլորտում,
- Նախընտրելի է փորձ դպրոցական սննդի, հանրային առողջության կամ կրթական ծրագրերում,
- Ծրագրային պլանավորման, մոնիթորինգի և գնահատման (M&E) հմտություններ,
- Թիմի ղեկավարում և բազմաշահառու միջավայրում աշխատանք կազմակերպելու փորձ,
- Բյուջեի պլանավորման և հաշվետվության հմտություններ,
- Ռազմավարական մտածողություն և նախաձեռնողականություն,
- Վերլուծական կարողություններ և խնդիրների լուծման հմտություն,
- Բարձր պատասխանատվության զգացում և առաջնորդության հմտություններ,
- Սոցիալական զգայունություն և երեխաների իրավունքների ու բարեկեցության նկատմամբ ուշադրություն,
- Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,։
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 450,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`
- Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
- Անձնագրի պատճենը,
- Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։
Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Տրանսֆորմատիվ դպրոցական սննդի թիմի ղեկավար»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.02.2026թ.
Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա․ ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ․ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գ․ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե․ համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: