Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2 տարի ժամկետով ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի միջև կնքված տեղական մակարդակի համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Աջակցել գործընկերներին դպրոցական ճաշարանների տեխնոլոգիական նախագծերի հիման վրա նախագծանախահաշվային փաթեթների կազմմանը,
- Ոսումնասիրել տեխնոլոգիական նախագծերը ելակետային տվյալների համադրմամբ, անհրաժեշտության դեպքում իրականացնել տեղազննություններ, ներկայացնել անհրաժեշտ փոփոխությունների առաջարկներ և մասնագիտական թիմի կողմից առաջարկվող փոփոխությունների հիման վրա առաջարկել ճարտարապետական լուծումներ,
- Իրականացնել տարածքների ուսումնասիրություն և առաջարկվող տեխնոլոգիական նախագծերի իրագործելիության գնահատում,
- Ըստ մասնագիտական թիմի առաջարկների, իրականացնել անհրաժեշտ չափագրումներ, կատարել ճարտարապետական չափագրական գծագրերի ճշգրտում համապատասխան ճարտարապետական համակարգչային ծրագրերով,
- Աջակցել նախագծանախահաշվային փաթեթների մշակման թիմի աշխատանքներին, ապահովել հաղորդակցությունը նախագծող կազմակերպության և ծրագրի մասնագիտական թիմի միջև,
- Ղեկավարի հանձնարարությամբ կատարել տեղազննություն, խնդիրների գույքագրում, ներկայացնել մասնագիտական թիմին, առաջարկել տեխնոլոգիական նախագծերում փոփոխություններ,
- Կազմել տարածքների պլանավորում, հատակագծեր և նախագծային լուծումներ,
- Ուսումնասիրել նախագծերը, մանրամասն դիտարկել համապատասխանությունը շինարարական նորմերին, քաղաքաշինական կանոններին ու անվտանգության պահանջներին և մասնագիտական թիմին ներկայացնել դիտարկումները,
- Համագործակցել կառուցվածքային, մեխանիկական, էլեկտրական և այլ ինժեներների հետ,
- Մասնակցել նախագծային և աշխատանքային հանդիպումներին՝ տրամադրելով մասնագիտական եզրակացություններ,
- Անհրաժեշտության դեպքում կատարել շինհրապարակային այցելություններ՝ շինարարության ընթացքում նախագծային խնդիրների հետ կապված հարցերը մշտադիտարկելու համար, բացահայտված խնդիրները հաղորդակցել համապատասխան թիմին, մասնակցել փոփոխությունների քննարկմանը և տալ մասնագիտական առաջարկություններ,
- Վարել նախագծային փաստաթղթերի, կատարված աշխատանքների պատշաճ հաշվառում և արխիվացում։
- Պահպանել ՀՀ ԱՕ-ով, հիմնարկի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ճարտարապետության ոլորտում,
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Ճարտարապետական նախագծման ծրագրերի տիրապետում (AutoCAD, Revit, ArchiCAD, SketchUp և այլն),
- Շինարարական նորմերի, նյութերի և տեխնոլոգիաների լավ իմացություն,
- Տեխնիկական գծագրերի և փաստաթղթերի ընթերցման և վերլուծության կարողություն,
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն,
- Հաղորդակցման և ներկայացման բարձր հմտություններ,
- Պատասխանատվության զգացում, մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու և ժամկետներ պահպանելու կարողություն,
- Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 300,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`
1) Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
2) Անձնագրի պատճենը,
3) Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
4) Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
5) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։
Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Ճարտարապետ»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.02.2026թ.
Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա․ ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ․ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գ․ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե․ համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: