Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2 տարի ժամկետով ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի միջև կնքված տեղական մակարդակի համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հաշվապահության վարում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ «ՀԾ» համակարգչային ծրագրով.
- Ստացված դրամաշնորհային միջոցների համար առանձնացված հաշվառման վարում` դրամաշնորհատուի կողմից սահմանված ուղեցույցներին համապատասխան.
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (IFRS) համաձայն (միաժամանակ հայերեն և անգլերեն)` դրամաշնորհատուների կողմից սահմանված ուղեցույցներին համապատասխան.
- Բյուջետային միջոցների մուտքերի և ելքերի մասին հաշվետվությունների պատրաստում` լիազոր մարմնի սահմանած հաշվետվողական ձևաչափերին համապատասխան.
- Ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան կտրվածքով և ըստ պահանջի` այլ միջանկյալ ժամանակահատվածների համար բյուջեների կազմմանը աջակցություն (պլանավորում` միաժամանակ հայերեն և անգլերեն), բյուջեներում նախատեսվող փոփոխությունների կատարում (վերապլանավորում-ճշգրտում` միաժամանակ հայերեն և անգլերեն), կանխատեսումների, պլանավորման փոփոխությունների վերաբերյալ հիմնավորումների ներկայացում (միաժամանակ հայերեն և անգլերեն).
- Բյուջեներում ամենօրյա կատարված ծախսերի հաշվառում և գրանցումների կատարում.
- Բյուջետային հայտերի (հերթական ֆինանսավորման ստացման, բյուջեների հոդվածներում փոփոխություններ կատարելու նպատակով թույլտվություն ստանալու և այլ) ներկայացում դրամաշնորհատուներին (միաժամանակ հայերեն և անգլերեն)` համապատասխան փաստաթղթերի ու հիմնավորումների կցմամբ.
- Դրամաշնորհատուի ընթացիկ ստուգումների և վերահսկողության շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների կազմում, ներկայացում, ստացված դիտարկումներին անդրադարձ․
- Մշտական ներգրավվածություն տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի, լիազոր մարմնի կողմից անցկացվող մոնիթորինգի, դրամաշնորհատուների կողմից անցկացվող ներքին աուդիտի, պետական մարմինների (ներառյալ, բայց չսահմանափակվելով հարկային մարմինների) կողմից անցկացվող ստուգումների աշխատանքներին` փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրման, քննարկումներին մասնակցելու, հարցադրումներին պատասխանելու մասով.
- Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի պատրաստում, աշխատավարձի, արձակուրդային վճարների, վերջնահաշվարկի, պարգևավճարների, հավելավճարների, նպաստների հաշվարկների իրականացում և վճարում.
- Բանկային փոխանցումների (վճարումների) կատարում.
- Ստացված ծառայությունների, վարձակալությունների, ձեռք բերված հիմնական միջոցների և պաշարների մուտքագրում.
- Հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշվարկում, հիմնական միջոցների հաշվառում, համեմատում գույքագրման ցուցակների հետ, հիմնական միջոցների դուրսգրում, տեղաշարժի գրանցում.
- Գործուղման (օրապահիկի, գիշերավարձի, ճանապարհածախսի) ծախսերի հաշվարկների իրականացում և գործուղման հաշվետվությունների պատրաստում.
- Առհաշիվ անձանց տրված գումարների հաշվառում և առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության կազմում.
- Հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում.
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում.
- Բյուջեների (նախահաշիվների) և բյուջեների կատարողականների պատրաստում՝ տնօրենին և կառավարման մյուս մարմիններին ներկայացնելու և հաստատելու նպատակով.
- Կանոնավոր համագործակցային աշխատանք Հիմնարկի հաշվապահի, իրավաբանի, գնումների մասնագետի և փոխառնչվող այլ պատասխանատուների հետ.
- Տնօրենի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում, պարբերաբար կազմակերպվող քննարկումներին մասնակցություն։
- Պահպանել ՀՀ ԱՕ-ով, հիմնարկի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում,
- Ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծրագրերի (MS Project, ՀԾ և այլ), ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն,
- Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint),
- Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
- Անգլերենի աշխատանքային լավ իմացություն,
- Առնվազն 5 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ,
- Կազմակերպական և վերլուծական հմտություններ, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 250,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`
- Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
- Անձնագրի պատճենը,
- Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։
Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Հաշվապահ»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.02.2026թ.
Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա․ ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ․ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գ․ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե․ համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: