Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2 տարի ժամկետով ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի միջև կնքված տեղական մակարդակի համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպմում և համակարգում,
- Գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ եզրակացության տրամադրում,
- Գնումների պլանի կազմում,
- Գնման հայտի կազմում,
- Հրավերի կազմում,
- Հրամանների օրինակելի ձևերի տրամադրում,
- Պատվիրատուի կարիքների համար կազմակերպվող ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղարի գործառույթների իրականացում,
- Արձանագրության կազմում և ներկայացում պատվիրատուի ղեկավարի հաստատմանը
- Գնման ընթացակարգի արդյունքում կնքվող Պայմանագրի նախագծի կազմում,
- Գնումների իրականացման շրջանակներում բազմակողմանի մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
- Գնումների փաստաթղթաշրջանառության վարում և արխիվացում,
- Գնումների վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում,
- Գնումների գործընթացների համապատասխանության ապահովում ներքին քաղաքականություններին և գործող օրենսդրությանը,
- Պահպանում է ՀՀ ԱՕ-ով, հիմնարկի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- Գնումների մասնագետի որակավորում,
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ գնումների ոլորտում,
- Նախընտրելի է պետական գնումների և միջազգային կամ դոնորական ծրագրերի շրջանակներում իրականացվող գնումների համատեղ կազմակերպելու փորձ,
- Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Բարձր պատասխանատվության զգացում և ժամանակի արդյունավետ կառավարում,
- Անգլերենի աշխատանքային լավ իմացություն,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Էթիկական վարքագիծ և գաղտնիության պահպանում։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 248,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`
- Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
- Անձնագրի պատճենը,
- Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։
Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Գնումների մասնագետ»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.02.2026թ.
Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում, հարցազրույց և գործնական առաջադրանք (ըստ անհրաժեշտության): Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա․ ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ․ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գ․ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ. տեղական արտադրությանը խթանելը, ե․ համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: