Փետրվարի 6-ին, ժամը 16:00-ին տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը:

Օրակարգում ներառված է մեկ հարց՝ Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ԿԳՄՍ նախարարության կողմից 2026 թվականին իրականացման ենթակա միջոցառումների ներկայացում:

Հարցը կզեկուցի նախարար Ժաննա Անդրեասյանը: