ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոն վարչական շրջանում հանդիպել է մի խումբ ուսանողների և աշակերտների հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ուսանողների և աշակերտների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այլ թեմաների։
Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։