Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ մեկնարկել է Թուրքիայի միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի 2026 թվականի կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունումը, որին կարող են դիմել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Դիմումների ընդունումն իրականացվում է առցանց համակարգի միջոցով՝ https://www.turkiyeburslari.gov.tr/ մինչև 2026 թ. փետրվարի 20-ը:

Թուրքական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում առցանց հանդիպում կազմակերպել հնարավոր դիմորդների հետ՝ ծրագրի մանրամասները ներկայացնելու համար:

Ծրագրի մանրամասները՝ կից նյութերում։