ԿԳՄՍ նախարարության լեզվի պետական կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Հայեցակարգի նպատակը լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորումն է:

Հայեցակարգը ծառայելու է հետևյալ նպատակներին`

  • լեզվական բաղադրիչ ունեցող ոլորտային քաղաքականություններում առավել ինտեգրված մոտեցումների ձևավորմանը,
  • լեզվական բնագավառին վերաբերող՝ ՀՀ սոցիալ-տնտեսական փոփոխություններին համահունչ ռազմավարական ծրագրերի մշակմանը,
  • տեղեկատվության, գիտելիքի և հաղորդակցության արդի, միջազգային առումով մրցունակ լեզվական-հաղորդակցական միջավայրի ստեղծմանը,
  • հասարակության մեջ լեզվի սոցիալ-հաղորդակցական դերի հանդեպ գիտելիքի տարածմանը և հետաքրքրության սերմանմանը:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև 2026 թվականի փետրվարի 2-ը. ոլորտի մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները: