Հունվարի 22-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը:

Հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը, քոլեջի դասախոսները և սաները, ինչպես նաև մի խումբ արվեստագետներ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ այցելել է Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Առնո Բաբաջանյանի հիշատակին: