Աշխատանքային պարտականություններն են`
1) համակարգում է պատմության և մշակույթի պահպանության ոլորտի նպատակային ու զարգացման կարճաժամկետ ծրագրերի կազմումը, առանձին միջոցառումներ և դրանց իրականացման ձևերն ու կարգերը և նպաստում դրանց իրականացմանը.
2) համակարգում է միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային, Նախարարության գործունեության տարեկան ծրագրերի հայտերի կազմման աշխատանքները, առաջարկներ է ներկայացնում ըստ ոլորտի առաջնահերթությունների պետական պատվերի ձևավորման, տեղաբաշխման կազմակերպման վերաբերյալ, իրականացնում դրա կատարման վերահսկողության և արդյունքների ամփոփման գործընթացներ.
3) ուսումնասիրում է նախարարություն ներկայացվող բնակավայրերի, դրանց հատվածների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման նյութերը և տալիս դրանց վերաբերյալ եզրակացություն.
4) համակարգում է հուշարձանների սեփականատերերի կողմից հուշարձանների պահպանական պարտավորագրերի տրամադրման գործընթացները.
5) համակարգում է ՀՀ կառավարության որոշումներով հուշարձանների տարածքների կադաստրային գրանցման և դրանց պահպանության նպատակով անհրաժեշտ աշխատանքները:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
- ՀՀ քաղաքացիություն,
- «Պատմություն» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն,
- հայերեն լեզվի իմացություն,
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6 (վեց) ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի հունվարի 22-26-ը ներառյալ, ժամը 9:00-12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2026 թ. հունվարի 26-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599-699, ներքին՝ 459: