ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ կիրականացվի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը:

Այն միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:

Մրցույթ-ցուցահանդեսն ուղղված է խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարների տարածմանը:

Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել տարբեր երկրների շնորհալի երեխաներ երկու տարիքային խմբերում (մասնակցի տարիքը որոշվում է աշխատանքը մրցույթին ուղարկելու պահին).

  • մինչև 10 տարեկան
  • 10-15 տարեկան:

Մասնակիցը ներկայացնում է 1 աշխատանք «Խաղաղության» թեմայով:

Մրցույթ-ցուցահանդեսը կիրականացվի 2 փուլով՝ համաձայն կից ներկայացվող կարգի:

Աշխատանքներն ընդունվում են 01.04.2026թ.-05.05.2026թ. էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հայտաձևը՝ https://forms.gle/ZpmYhnjLHbqCyZnQ7:

Մրցույթ-ցուցահանդեսի հիմնադիրն է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը: Մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հարցերը, առաջարկությունները, պահանջները պետք է ներկայացնել մինչև 2026 թ. մայիսի 6-ը՝ ուղարկելով uacf.armenia.peace@gmail.com հասցեին, կայք՝ https://artforpeacekids.com/, կոնտակտային հեռախոսահամար՝ +37455424523։