Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները:

Տղամարդկանց պայքարին մասնակցում են Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Կարեն Գրիգորյանը, Արսեն Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, իսկ կանանց մրցաշարում հանդես են գալիս Սոնա Կրկյաշարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը, Լիլիթ Քասինյանը, Նելլի Ջալալյանը և Անգելինա Միրաքյանը:

Տղամարդկանց առաջնության առաջին խաղափուլում հաղթանակ են տարել Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը: Արամ Հակոբյան - Կարեն Գրիգորյան և Մանուէլ Պետրոսյան - Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց առաջնությունում հաղթել են Աննա Խաչատրյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Սոնա Կրկյաշարյան - Անգելինա Միրաքյան խաղում:

Առաջնությունները կավարտվեն հունվարի 22-ին: Չեմպիոնները կընդգրկվեն Հայաստանի հավաքականներում: