Փորձագետը ներգրավվում է Նախարարության ֆինանսաբյուջետային կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
Աշխատանքային պարտականություններն են`
- 1) բյուջետային և ՄԺԾ ծրագրի հայտերի կազման գործընթացի հետ կապված տրամադրել մեթոդական օժանդակություն նախարարության ստորաբաժանումներին,
- պետական բյուջետային և ՄԺԾԾ հայտերի կազմման աշխատանքների իրականացում.
- կապիտալ ծրագրերի բյուջետավորման և ֆինանսավորման, ընթացիկ ծրագրերի բյուջետավորման և ֆինանսավորման, դրամաշնորհային միջոցառումների և նպատակային ծրագրերի բյուջետավորման և ֆինանսավորման բաժիններից ստացված բյուջետային և ՄԺԾԾ հայտերի ուսումնասիրման և ամփոփման աշխատանքների ապահովում.
- բյուջետային միջոցների բաշխման, ռեսուրսների արդյունավետ ծախսման և շարունակական կառավարման արդյունավետության վերլուծություն.
- նախարարության պետական բյուջեի մշակույթի, արվեստի (այդ թվում՝ մարզային), ինչպես նաև արտադպրոցական կրթության ոլորտների ընթացիկ ծախսերին առնչվող ելքային ծրագրերի և միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան կատարողական/վերլուծական հաշվետվությունների ամփոփման և LSFinancPB_A էլեկտրոնային համակարգ մուտքագրման աշխատանքների ապահովում (ներառյալ ԲՍԿ-ների մուտքագրած հաշվետվությունների ստուգում), ինչպես նաև ըստ վերոնշյալ միջոցառումների տվյալ տարվա վերլուծական նկարագրի կազմում.
- Բյուջետային գլխավոր կարգադրիչի մակարդակով ըստ միջոցառումների տվյալ տարվա ծրագրերի վերլուծական նկարագրի, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կատարված վերաբաշխումների ուղղությունների և չափերի վերաբերյալ տեղեկատվության, սուբվենցիաների բաշխման վերաբերյալ հաշվետվությունների ամփոփման աշխատանքների կազմակերպում.
- վերլուծությունների իրականացում, Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքների ապահովում,
- նախապատրաստել տեղեկանքներ, հրամաններ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
- իրականացնել Վարչության պետի և Բաժնի պետի հանձնարարականներով և սույն պաշտոնի անձնագրով իրեն վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
- Բարձրագույն կրթություն,
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 (երեք) ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի հունվարի 12-ից 14-ը ներառյալ, ժամը 9:00-12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2026թ. հունվարի 14-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599699/ներքին՝ 459: