ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Հավակնորդների քննությունները տեղի կունենան փետրվարի 18-ին, 20-ին և 25-ին ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ: