ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 1593 որոշմամբ հաստատված՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 5-րդ կետի համաձայն՝

ՀՀ ԿԳՄՍՆ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

  1. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
  1. ՀՀ քաղաքացիությունը:
  2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
  1. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
  1. Դիմում՝ կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահի անունով:
  2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
  3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը:
  4. Տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 13-րդ կետի պահանջներին համապատասխան:

Փաստաթղթերի պատճենները կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ԿԳՄՍՆ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ ք. Նոյեմբերյան, Շիրազի 17 հասցեում, 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 27-ը ներառյալ, ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, բացի հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 15:00-ին, «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ ք. Նոյեմբերյան, Շիրազի 17 հասցեում: Տեղեկությունների համար դիմել (266) 2 35 15, փաստաթղթերն ուղարկել noyemberyan.state.college@gmail.com էլեկտրոնային հասցեին: