ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում, ք. Երևան, Մամիկոնյանց 52, 2025 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2026 թվականի հունվարի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան /շաբաթ, կիրակի/ և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 14:00-ին, «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում, հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 52:
Տեղեկությունների համար դիմել 011 209601 հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցե՝ info@eipq.am: