ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում, հասցեն՝ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Սպանդարյան 3, 2025 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1600-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 1200-ին,Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում, հասցեն՝ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Սպանդարյան 3:
Տեղեկությունների համար դիմել (0281)25375, +37491994039 հեռախոսահամարներով և vayotsdzorcollege@gmail.com, statecollege@mail.ru էլեկտրոնային հասցեով։