Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41) ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը շարունակվում է:

Վոլեյբոլի լիգան անցկացվում է 6-7-րդ դասարանների (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ) և 8-9-րդ դասարանների (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ) տարիքային խմբերի դպրոցականների միջև:

Ներկայացնում ենք երկրորդ օրվա արդյունքները.

1-ին տարիքային խումբ`

  • Երևան (Երևանի N 177 հիմնական դպրոց)-Տավուշ (Պտղավանի միջնակարգ դպրոց)՝ 2:0,
  • Գեղարքունիք (Լուսակունքի միջնակարգ դպրոց) -Կոտայք (Ակունքի միջնակարգ դպրոց)՝ 2:1,
  • Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց)-Սյունիք (Կապանի N 13 հիմնական դպրոց)՝ 1:2,
  • Արագածոտն (Աշտարակի հիմնական դպրոց)-Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)՝ 0:2:

2-րդ տարիքային խումբ`

  • Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)-Շիրակ (Մարալիկի N 1 միջնակարգ դպրոց)՝ 2:1,
  • Արմավիր (Արազափի միջնակարգ դպրոց)-Տավուշ (Խաշթառակի միջնակարգ դպրոց)՝ 2:0,
  • Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց)-Արագածոտն (Արագածի N 1 միջնակարգ դպրոց)՝ 2:0,
  • Կոտայք (Աբովյանի N 10 հիմնական դպրոց)-Երևան (Երևանի N 177 հիմնական դպրոց)՝ 1:2: