Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. բարձրագույն կրթություն.
  3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ թանգարանագիտություն կամ կառավարում և վարչարարություն բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Հիմնական գործառույթները՝
  5. Կազմակերպության գործունեության առարկան մշակութային գործունեության իրականացումն է, մասնավորապես թանգարանային գործունեությունը, որով Կազմակերպությունը ձեռք է բերում, հավաքում, հայտնաբերում, հաշվառում, պահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և ցուցադրում է Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող նյութական և/կամ ոչ նյութական մշակութային արժեքներ՝ նպատակ ունենալով նպաստել գիտության, կրթության, զբոսաշրջության զարգացմանը:

1) իրականացնում է Կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ֆիզիկական պահպանվածությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումներ, այդ թվում՝ թանգարանային առարկաների կոնսերվացումը և վերականգնումը,

2) իրականացնում է Կազմակերպությանն ամրացված /մշտական կամ ժամանակավոր պահպանության/, ինչպես նաև՝ համալրման նպատակով ձեռքբերված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հաշվառում,

3) կազմակերպում է թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ,

4) իրականացնում է գիտահետազոտական գործունեություն և այդ նպատակով համագործակցում է տարբեր գիտական, մասնագիտական, հասարակական կազմակերպությունների հետ, կազմակերպում գիտաժողովներ ու այլ գիտական միջոցառումներ,

5) ապահովում է Կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հասանելիությունը հանրությանը՝ պահպանելով թանգարանային առարկաների անվտանգությունը և պաշտպանությունը,

6) իրականացնում է կրթամշակութային միջոցառումներ:

Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:/Կանոնադրությունը կցվում է/

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում՝ (ձևը կցվում է).
    • բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
    • երկու գունավոր լուսանկար՝ 3Î4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
    • անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
    • Ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
    • գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
    • աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
    • օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
    • «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2026 թվականի փետրվարի 11-ին:
    • Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
    • Պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
    • Ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները.

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 1030-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 1030-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 320000 (երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2026 թվականի հունվարի 15-ը ներառյալ ամեն օր, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Տեղեկատու հեռ.` 010/599-699, ներքին՝ 359/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝

«Աշխատանքային օրենսգիրք», հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=199957

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3-18, 22, 25

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193927

ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121,124, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 192, 206

Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 1-4, 6, 8, 10, 14, 16, 17, 20-22, 24, 26.1, 26

Հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/203251/latest

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 5 ,7, 8, 10, 12, 13, 16, 20

Հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/198012/latest

ՀՀ կառավարության որոշումը պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից եվ թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու եվ 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 31 մայիսի 2012 թվականի 705-ն որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/171361/latest

«Թանգարանների մասին» ՀՀ օրենք

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191085

/Թեստային հարցերի նմուշը կցվում է/

Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն).

մասնագիտական գիտելիքների ստուգում՝

«Աշխատանքային օրենսգիրք»

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=199957

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193927

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք

Հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/203251/latest

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք

Հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/198012/latest

ՀՀ կառավարության որոշումը պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից եվ թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու եվ 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 31 մայիսի 2012 թվականի 705-ն որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/171361/latest

«Թանգարանների մասին» ՀՀ օրենք

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191085

անձնական որակների, աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների իմացություն:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 699 (ներքին՝ 359)):


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝

  1. Կազմակերպության անվանումը,
  2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  3. Կազմակերպության կանոնադրությունը:

Դիմումները ընդունվում են 2025 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2026 թվականի հունվարի 15-ը ներառյալ ամեն օր, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Տեղեկատու հեռ.` 010-599 699 (ներքին՝ 359), էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am: