ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը:
Մրցույթի արդյունքների համաձայն՝ 18 գիտական պետական կազմակերպությունների և բուհերի համար կգնվի 56 նոր գիտական սարք՝ ընդհանուր ավելի քան 1,3 միլիարդ դրամ արժողությամբ:
Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթը կազմակերպվել է 2025 թ. հուլիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի» համաձայն։